«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշել է, որ վերջերս մշտադիտարկում է իրականացվել Երեւանի «Զատիկ» խնամքի կենտրոնում, որի արդյունքները խիստ մտահոգիչ են: Պատգամավորն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվել է, թե արդյունքներն ամփոփելուց հետո ինչ միջոցներ են ձեռնարկվել Երեւանի այլ խնամքի կենտրոններում նման խնդիրներից խուսափելու համար:
«Ես դիմել եմ Գլխավոր դատախազին, որպեսզի ուսումնասիրի եւ պարզի՝ մեղավորներ կա՞ն, թե՝ ոչ»,- ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: